News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը դադարեցրել է Չեռնոգորիայում շքեղ առողջարանային համալիրի կես միլարդանոց նախագիծը:

Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, ադրբեջանական կողմը տվյալ քայլը բացատրում է «տեխնիկական պատճառներով»: Բացի Ադրբեջանից, Չեռնոգորիայից դուրս են եկել նաեւ այլ օտարերկրյա ներդրողներ:

Այսպես, «Qatari Diar» քաթարյան հիմնադրամը հայտարարել է Տիվատ շրջանի առողջարանային համալիրի շինարարության դադարեցման մասին: Գործարքի գինը պետք է կազմեր 350 մլն եվրո: Քաթարցիները իրենց որոշումը բացատրում են առողջարանային համալիրի շինարարության համար անհրաժեշտ հողատարածքի գնման հետ ծագած լրացուցիչ խնդիրներով:

Այս տարվա հուլիսին գոլֆի համար շքեղագույն համալիրի շինարարությունը դադարեցրել էր նաեւ «Boka Group» չեռնոգորյան-բրիտանական ընկերությունը:

Առաջավոր եվրոպական առողջարանի վերածվելու Չեռնոգորիայի վերջին հույսը կապված էր ադրբեջանական «Azmont» ըներության հետ: Սակայն այդ 500 միլիոնանոց նախագծի աշխատանքները փաստացիորեն դադարեցվել են եւ այս նախագիծը եւս կարելի է համարել չիրացված:

Հիշեցնենք, որ 2012թ. Չերնոգորիայում նախկին ռազմական օբյեկտի՝ 90 տարով վարձակալության տենդեր էր անցկացվել, որի արդյունքներով հաղթել էր Triangle Investments and Development Limited ընկերության կողմից ներկայացված Ադրբեջանի Պետական նավթային  ընկերությունը:

«Azmont»-ը պարտավորվել էր 8 տարվա ընթացքում 250 մլն եվրոյի չափով ներդրումներ իրականացնել: Սակայն հետագայում շինարարությունը 28 ամսվա ընթացքում ավարտելու նպատակով ներդրումները մինչեւ 500 մլն եվրո ավելացնելու որոշում էր ընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ