News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ խաղաղարար ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների, այդ թվում՝ մասնակից-երկրների սահմաններից դուրս, ներառյալ՝ Ուկրաինայում, սակայն դրանք օգտագործելու մասին որոշման ընդունումը գտնվում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության տակ, որի մեջ ընդգրկված են անդամ-երկրների առաջնորդները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստին» հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը ձեւավորվել են մի քանի տարի առաջ: Դրանց կազմում եղած զինծառայողները անհատապես լավ պատրաստված են եւ հագեցած անհրաժեշտ սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով: Խաղաղարար առաջադրանքներ լուծելու, (այդ թվում՝ հավաքական ուժերի) նրանց  ունակությունը բարձր մակարդակի վրա է: Կարելի է փաստել, որ նրանք պատրաստ են ցանկացած բարդության խաղաղարար գործողությունների, ինչը եւս մեկ անգամ հաստատեցին Ղրղզստանի Հանրապետության տարածքում անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքները», - ասել է Բորդյուժան՝ ի պատասխան Ուկրաինայի արեւելքի հակամարտությունում մարդկային զոհերին վերջ դնելու նպատակով ՀԱՊԿ խաղաղարներին օգտագործելու հնարավորության մասին հարցին:

«ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի կիրառման հնարավորությունը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի բարձրագույն մարմնի առանձնաշնորհն է: Նրանց համատեղ որոշմամբ Խաղաղարար ուժերը կարող են տեղակայվել ինչպես անդամ պետությունների տարածքում, այնպես էլ դրանցից դուրս», - հիշեցրել է Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ