News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցական պարագաների վաճառքում խելացի մարքեթինգ չկա, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

 «Սեպտեմբերի 1-ին, որպես կանոն, դպրոցական պարագաները զգալի թանկանում են: Առավել եւս եթե այստեղ ներառենք նաեւ ծաղիկները: Մեր դիտարկմամբ՝ այդ ապրանքները միջինը թանկանում են  5-10%: Բայց ո՞ւմ հաշվին է դա կատարվում: Հարկավոր է իրերն իրենց անունով կոչել: Մեր քաղաքացիների 70-80%-ը  ոչ թե «բավական բարեկեցիկ պայմաններում չեն», այլ շատ վատ պայմաններում են ապրում: Բայց եթե ձեր երեխան տեսնում է, որ  կողքին նստած դասընկերը նոր գրչատուփ ու պայուսակ ունի, իսկ իրենը հինն է, այն էլ՝ եթե ունի, ինչպես դուք ձեզ կզգաք: Ահա եւ ծնողները ծախսեր են անում: Բայց ինչու, եթե խանութները կարող են խելամիտ եկամուտ ստանալ սեպտեմբերին ընդառաջ գներն իջեցնելով: Չէ որ իրենց համար էլ լավ կլինի, գնորդները կավելանան: 20 տարի է մենք կրկնում ենք մարքեթինգ բառը: Սկզբում ինչ-որ մեկին այն  թվում էր խրթին եւ օտարոտի: Այժմ այն կարծես թե գոյատեւեց, բայց բովանդակությունը, ինչպես երեւում է, շատ առեւտրականներ առայսօր չգիտեն», - նշել է նա:

Կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ. Հայկական շուկան խիստ փոքր է գները ծավալի հաշվին իջեցնելու համար: Բայց մյուս կողմից՝ այդ շուկան անվերահսկելի է, ինչ-որ մեկն աշխատում է, բայց ոչ այնքան մաքուր: Մյուս կողմից,   շուկայում մենաշնորհ չկա, եւ որոշ ջանքերի արդյունքում, խանութներում շրջելով, գնորդը կարող է ապրանքը հարկ եղած գնով ձեռք բերել:

 «Բայց կարծում եմ, պետական մարմիններն էլ անելիքներ ունեն՝ օրինակ ստուգեն, թե որքանով է մաքուր աշխատում Գեւորգը եւ արդյոք իր անազնվությամբ չի խանգարում Արմենին կամ Աշոտին:

8-10% շահույթը նորմալ է: Բայց եթե ինչ-որ մեկի մոտ այն  30% է, դա պետք է կասկած հարուցի: Նշանակում է՝ շրջանառության մի մասը նրա մոտ ստվերային է»,- նշելէ  Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ