Ադրբեջանի իշխանությունները ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել են երրորդ երկրի:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ օգոստոսի 26-ին, ԿԽՄԿ-ն տեղեկացվել է, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը լքել է Ադրբեջանը եւ մեկնել երրորդ երկիր: «Նախքան նրա մեկնումը, ԿԽՄԿ պատվիրակները, աշխատանքային ընթացակարգի ստանդարտների համաձայն, այցելել են նրան»,-հայտնել են պատվիրակությունում՝ հավելելով, որ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ իշխանություններին եւ Ինջիղուլյանի հարազատներին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերուն: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց: