News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

 

 

 

Ռուսական զորքերի Ուկրաինա ներթափանցման մասին հաղորդագրություններով պայմանավորված՝ գերմանացի քաղաքական գործիչները խստացնում են Մոսկվայի նկատմամբ իրենց վարքագիծը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա: Այժմ ոչ մի կասկած չկա, որ զգալի քանակությամբ ռուս զինվորներ են անցել Ուկրաինայի տարածք», հայտարարել է բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենը:

Նա կոչ է արել անհապաղ ընդլայնել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու նպատակով: «Պուտինը մանիպուլյացիայի է ենթարկում Եվրոպան», - ընդգծել է քրիստոնյա-դեմոկրատական քաղաքական գործիչը:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը անհանգստություն է հայտնել, որ իրավիճակը վերհսկողությունից դուրս կգա:

«Եթե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ զինված հակամարտություն սկսվի, ապա անվերահսկելի էսկալացիայի սպառնալիք է առաջանում», - նախազգուշացրել է գերմանացի սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ