News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը շարունակում է գաղտնի պահել, թե հունիսի 6-ին ինչու է իր որդին՝ Սամվել Քոթանջյանը, զենք օգտագործել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի խորհրդականը նշեց, որ չի ցանկանում իր տան մոտ տեղի ունեցածի մասին խոսել:

«Ինչների՞դ ա պետք, որ իմանաք, գործ ա, իր ընթացքով գնում ա էլի, չեմ ուզում խոսել, դրա համար էլ չեմ խոսում»,- ասաց նա:

Հարցը, թե ընդունում է արդյոք իր որդուն առաջադրված մեղադրանքները՝ Արայիկ Քոթանջյանն անպատասխան թողեց եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ 24-ամյա Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Նա ազատ է արձակվել երկու պատգամավորների՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի եւ Գագիկ Մելիքյանի անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ: Հունիսի 10-ի երեկոյան օդ կրակած Սամվել Քոթանջյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ