Կիեւի սկսած «վհուկների որսը» շարունակվում է. մամուլը գրաքննության է ենթարկվում, ճնշվում է ցանկացած այլախոհություն, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Նշենք, որ Կիեւի սկսած «vhwukների որսը» շարունակվում է. մամուլը գրաքննության է ենթարկվում, ճնշվում է ցանկացած այլախոհություն, տարածվում է այլատյացության քաղաքականությունը: Իսկ Կիեւն այս ողջ ժամանակ ոչինչ չի արել երկրում իրավիճակը շտկելու համար», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանությունում:
ԱԳՆ-ում նաեւ նշում են, որ Կիեւի խոստացած սահմանադրական բարեփոխումը մինչ այժմ չի կատարվել:
«Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերալ օրենքը, որի անհրաժեշտության մասին խոսում էին միջազգային բոլոր կազմակերպությունները, այդպես էլ չի ընդունվել: Բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է վատանալ», - ասվում է հաղորդագրությունում: