Ադրբեջանում եւս մեկ ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել՝ Սեյմուր Հազին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ձերբակալված հայտնի լրագրողին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ Հազին ներկա իշխանությունների ամենասուր քննադատներից է եւ «ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի աշխատակից:
Ձերբակալման պատճառները չեն նշվում: