Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման MSN Messenger ծրագիրը, որը մշակել է Microsoft-ը եւ որն արդեն 15 տարի շուկայում է, ամբողջությամբ կփակվի հոկտեմբերին, փոխանցում է BBC -ն:
Ծրագիրը թողարկվել էր 1999թ.: 2013թ. այն օգտվողներից մեծ մասի մոտ անջատվել էր, քանի որ Microsoft-ը հրաժարվել էր Windows Live Messenger առցանց հավելվածը հետագայում զարգացնելուց` հօգուտ Skype-ի, որն ընկերությունը գնել էր 2011 թ., փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
MSN Messenger-ը շարունակում է աշխատել միայն Չինաստանում, սակայն մինչեւ հոկտեմբերի 31-ը այն կանջատվի: Չինացի օգտատերին այդ մասին իրազեկել են տեղի լրատվամիջոցների եւ էլեկտրոնային փոստերին նամակ ուղարկելու միջոցով:
MSN Messenger-ի բոլոր օգտվողների համար կապահովվի անվճար անցումը Skype-ի: