News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը լրատվամիջոցներին սպառնում է պատժել անհնազանդության համար:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախագահությամբ լրատվամիջոցների եւ նախարարությունների ու գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարների խորհրդակցություն է տեղի ունեցել: Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի պետի տեղակալ Նովրուզ Մամեդովը, նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, իրավապահ մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսքերովը, քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովվածության բաժնի ղեկավար Սահադաթ Յուսիֆովան, օրենսդրության եւ իրավական փորձաքննության հարցերով բաժնի պետ Շահին Ալիեւը եւ այլք:

Նախագահական աշխատակազմի ղեկավարը մանրամասնորեն անդրադարձել է օգոստոսի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրացման ժամանակ լրատվամիջոցների, մասնավորապես՝ տեղեկատվական կայքերի աշխատանքին:

Ռ. Մեհթիեւը մասնակիցների ուշադրությանն է հրավիրել ադրբեջանական օրենսդրության, մասնավորապես՝ պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջները խախտող շատ կայքերի ոչ պրոֆեսիոնալ եւ ապօրինի գործունեությանը: Նրա խոսքով՝ այդ կայքերը փաստացիորեն հայկական հետախուզությանը տեղեկություններ հաղորդող գործակալների դեր են կատարում:

Մեհթիեւը հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներ, ի շահ իրավիճակային շահերի, փորձել են շրջանառել օգոստոսյան իրադարձությունների չճշտված տեղեկություններ, քաղաքացիական հասարակության շրջանում անկարգություններ հրահրել, ինչպես նաեւ «թշնամու շահերից բխող» տեղեկություններ տարածել:

Վարչակազմի ղեկավարը լրատվամիջոցներին նախազգուշացրել է, որ սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետական անկախության, ինչպես նաեւ ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած փորձ կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Մեհթիեւը քննադատել է «Ադրբեջանի մասին կեղծիք եւ հերյուրանք» տարածող որոշ ռազմական փորձագետների գործունեությունը: Մասնավորապես, նշել է փորձագետ Ուզեիր Ջաֆարովին եւ պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովին:

Ռամիզ Մեհթիեւը նաեւ քննադատության է ենթարկել «Ազադլգ» (Ազատություն) ռադիոկայանի եւ համանուն ընդդիմադիր թերթի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ