News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական ավերիչ սխալ կանի, եթե համաձայնվի երկիրը դարձնել խորհրդարանական: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Սահմանադրական բարեփոխումների շուրջ քառյակի տարակարծությունը կբերի պառակտման:

«Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանն իր դիրքերը չի ամրապնդում՝ խորհրդարանական համակարգ ստեղծելով, քանի որ իմ տեղեկություևններով՝ իշխանությունների ներսում էլ տարաձայնություններ էլ կան: Այս վերջին ընթացքում նախագահը երկու քաղաքական սխալ է արել. Էրդողանի երդմնակալությանը մասնակցել ենք Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, երկրորդ կոպտագույն սխալը կլինի, եթե նախագահը համաձայնվի, որ Հայաստանը դառնա խորհրդարանական երկիր: Ինչ վերաբերվում է քառյակին, ապա նրանք չեն պառակտվի, քանի որ այս կերպ ձեռնտու է իրենց: Բացի դրանից էլ՝ Քոչարյանն է պահում քառյակին»,- ասաց նա:

Նշենք, որ քառյակից ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, իսկ մյուս երեք ուժերը դեմ են: Կա կարծիք, որ այս տարակարծության պայմաններում «հրաշալի քառյակը» հնարավոր է պառակտվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ