News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում ձերբակալված 9 ռուս դեսանտայինները Ռուսաստան են վերադարձել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռագոզինին:

«Բանակցությունները շատ բարդ էին: Սակայն առողջ դատողությունը հաղթանակեց, եւ ամեն ինչ լավ ավարտվեց: Գլխավորն այն է, որ բոլոր տղաներն այժմ մեզ հետ են, Ռուսաստանում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք մերոնց չենք լքում»,- ասել է նա:

Ռագոզինի խոսքով՝ ռուսական կողմը ձերբակալության առաջին րոպեներից անում էր ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է՝ արագ ռուսներին տուն վերադարձնի:

Ռուսաստանն իր հերթին ուկրաինական կողմին 63 մարդ է փոխանցել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, նրանք զինվորներ եւ սպաներ են, որոնք նախկինում Ուկրաինայի արեւելքից ռուսամետ ակտիվիստների շրջափակումից փախել են Ռուսաստանի տարածք:

Օգոստոսի 26-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հաղորդել է ռուս-ուկրաինական սահմանին 10 ռուս դեսանտայինների ձերբակալության մասին՝ փաստաթղթերով ու զենքով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ դեսանտայինները հատել են սահմանն ու հայտնվել Ուկրաինայի տարածքում պարեկային ծառայության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ