News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Ուկրաինա գերմանական զենքի մատակարարման հնարավորությունը:

Օգոստոսի 31-ի գիշերը Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի ավարտին Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է. Կիեւին զենք մատակարարելը «տպավորություն կստեղծի, թե ուկրաինական հակամարտությունը հնարավոր է ռազմական ճանապարհով լուծել»: Ընդ որում, նա հավելել է, որ նման որոշումը ճիշտ չի համարում, իսկ Գերմանիայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվի սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նախկինում կոչ էր անում օգնել ուկրաինացի ուժայիններին զենքով՝ երկրի արեւելքում անջատողականների դեմ պայքարում հաղթանակի համար: Նրա խոսքով՝ ռազմական օգնությունն անհրաժեշտ է, քանի որ «Ուկրաինան այժմ պատերազմ է վարում հանուն Եվրոպայի»: Միաժամանակ, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հետ էր պահում ուկրաինական հակամարտությանն Արեւմուտքի ռազմական միջամտությունից:

«Արեւմուտքի համար փորձությունը կայանում է նրանում, որպեսզի դիվանագիտության եւ տնտեսական ճնշման միջոցով ստիպի Ռուսաստանին զիջումների գնալ»,- հայտարարել է նա: Գերմանիայի պաշտպանության նախարարի կարծիքով՝ ռազմական միջոցների կիրառումը սպառնում է Ռուսաստանի հետ պատերազմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ