Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները ամենից առաջ նվիրված կլինեն հրադադարին, հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես անձնապես ակնկալում եմ, որ այսօր նախատեսված բանակցությունները ամենից առաջ նվիրված կլինեն անհապաղ, առանց պայմանների հրադադարի համաձայնեցման խնդրին», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կանի ամենը, ինչ իրենցից կախված է, ինչպես նաեւ «կնպաստի հակամարտության քաղաքական խաղաղ կարգավորման առաջխաղացմանը՝ հաշվի առնելով Ուկրաինայի բոլոր շրջանների եւ քաղաքական ուժերի (առանց բացառության) շահերը»: