News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի աշնանային չվացուցակով:

Երեքշաբթի-ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են 10:00-ից մինչեւ 19:00, վերջին ուղեւորափոխադրումը կլինի ժամը 18:45-ին։

Շաբաթ եւ կիրակի օրերին ճոպանուղին կաշխատի 10:00-ից մինչեւ 20:00, վերջին ուղեւորափոխադրումը`19:45-ին:

Ինչպես եւ նախկինում, կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):

Նշենք, որ աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹեւեր» ճոպանուղին տեղակայված է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, Երեւանից 250 կմ հեռավորության վրա: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթեւի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ Ճոպանուղու ռեկորդային երկարությունը արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010թ.-ի հոկտեմբերի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ