News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելում գործող «Նոյան Տապան» մշակութային եւ կրթական հայկական կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մեկնարկել է «Մեկ մոմ՝ մեկ հոգի» ակցիա-էստաֆետան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Իսրայելում «Նոյան Տապան» հայկական մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:

Կորսունսկու խոսքով՝ ակցիայի մասնակիցները Օմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մեկական մոմ կվառեն եւ ուղերձը կփոխանցեն 5 մայրցամաքների իրենց ընկերներին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպնաությունը եւ դատապարտել այն: Կորսունսկին նաեւ նշել է, որ «Մեկ մոմ՝ մեկ հոգի» ակցիային կարող են մասնակցել ոչ միայն հայերը, այլեւ բոլոր ցանկացողները:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան հայերին մեղադրել է Ռուսատանին աջակցելու մեջ եւ դա որպես առիթ օգտագործել՝ ողջ հայ բնակչությունը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 191-1923թթ իրադարձությունները շատ պատմաբանների կողմից որակվում են՝ որպես պետության կողմից աջակցվող զանգվածային սպանություն՝ ցեղասպանություն:

Հայ ժողովրդի ցեղապանության փաստը շատ երկրների կողմից է ճանաչվել: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը, վերջինի օրինակին են հետեւել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյացարիան, Հունաստանը Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենատինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ