News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռազմադաշտում մեր բանակի հաջողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ ՌԴ-ում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնում հայ տանկիստների փայլուն ելույթը, որը հիացրեց ու ուրախացրեց ոչ միայն մեզ, այլեւ անակնկալի բերեց շատերին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա առթիվ իր ուղերձում նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եկան աշխարհի հզորները, ռազմաքաղաքական խոշորագույն խաղացողները, միջուկային  զենքին տիրապետողները եւ միլիոնից ավելի բանակ ունեցողները, եկան նաեւ մի փոքրիկ երկրից մի խումբ տղաներ եւ բոլորին ստիպեցին խոսել իրենց մասին, իրենց երկրի ու բանակի մասին: Դեռ երկար կհիշվի այս հաղթանակը, եւ սա հայոց զինված ուժերի մեծ ու անգին ծառայությունն է հարազատ ժողովրդին: Սա նույնպես վկայում է հայոց բանակում գիտելիքի «իշխանության» մասին»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս օրերին մեր երիտասարդները հնարավորություն ունեցան կեղծ հեղինակություններին տարբերելու իսկական հերոսներից, ովքեր համեստ ու լռելյայն, առանց ցուցադրական դրսեւորումների, գտնվում էին մարտական գործողությունների կիզակետում:

«Հասկացան, որ նրանք են համարձակության, արիության ու հավերժական արժեքների կրողները: Այդ օրերին մենք բոլորով ապրեցինք մեր բերդ ամրոցի` Հայկական բանակի գրված ու չգրված օրենքներով եւ կարողացանք Հայրենիք պաշտպանել: Զինվորական արժեհամակարգը վեր դասվեց տղամարդկության ու պատվի մասին կեղծ ու ձեւախեղված, հաճախ կիսաքրեական ըմբռնումներից: Որովհետեւ հայացքներ ունեցողները դժվարին պահերին թաքնվում էին թիկունքում: Իսկական հերոսները զինվոր ու սպա միասին էին, մի բռունցք ու մի ամրոց:

Իսկ հակառակորդը, դառը դաս ստանալով, դեռ գտնվում է շոկի մեջ: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի շնորհիվ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բայց կրկնում եմ` լարվածությունը պահպանվելու է, որովհետեւ կույր ու անզոր վրեժխնդրության տրամաբանությամբ առաջնորդվող թշնամին մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով բարձրացնելու համար ադրբեջանական բանակի առավել քան ցածր մարտական ոգին ու արդարանալու իր ժողովրդի առջեւ: Դրա համար էլ յուրաքանչյուրս մեզ վստահված տեղում պիտի առավել քան զգոն եւ ուշադիր լինենք, բացառենք ամենափոքրիկ իսկ թերացում: Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն, եւ միայն յուրաքանչյուր հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության եւ հաղթական զինադադարը պահպանելու միակ երաշխիքը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ