News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մեքսիկայում հսկայական՝ 1 տոննա կշռով եւ 85 մետր երկարությամբ մսե բլիթ են պատրաստել: Այնտեղ այդ կերակուրն անվանում են էնչիլադա: Վերջերս դրա մեծացրած կրկնօրինակը պատրաստել են մեքսիկական մայրաքաղաքում, այդ նրբախորտիկին նվիրված երկրորդ ամենամյա փառատոնը նշելու նպատակով:

Փառատոնի նպատակը տեղական մշակույթին ու ավանդույթներին նոր շունչ հաղորդելն է: Փառատոնը կազմակերպել են իշխանությունները, հաղորդում է NTDV.ru-ն:

Նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարվա էնչիլադան 15 մետրով ավելի երկար է ստացել: Այն բաղկացած է մի քանի հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բաղադրությունն ու համը:

Էնչիլադային ստեղծման պատմության արմատները դեռ մայաների ժամանակներից են գալիս: Այդ նրբախորտիկը բաղկացած է բլիթից, որը լցոնում են տավարի մսով, բանջարեղենով, պանրով եւ պարտադիր կծու սոուսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ