News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 27/2 շենքի բակում կայանված «Երազ» մակնիշի 75 UV 075 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 18։22-ին պայթել է, որի հետեւանքով մահացել է մետաղի ջարդոնի ընդունման կետի աշխատակիցը, մյուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ մետաղի ջարդոնի ընդունման կետի աշխատակիցները փորձել են մետաղի ջարդոնը դուրս բերել մեքենայից, մետաղի կտորն ընկել է մեքենայի մեջ տեղադրված գազի բալոնի վրա, եւ պայթյուն է որոտացել:

«Բերել են, որ մետաղ հանձնեն, ապրանքը վերցնելուց բալոնի վրա ինչ-որ բան է ընկել, մեկը մահացել է, մյուսին էլ տեղափոխել են հիվանդանոց»,-NEWS.am-ին ասաց դեպքի կանատեսներից մեկը՝ նշելով, որ մահացողը մոտ 60 տարեկան տղամարդէ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթած մեքենան մետաղի ջարդոնի է վերածվել: Մահացածի անունը դեռ չի հաղորդվում։ Դեպքի վայրում են ԱԻՆ, ոստիկանության աշխատակիցները, Շտապօգնության մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ