News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

37-ամյա Կլաուդիո Վիերա դե Օլիվեյրան, ով ի ծնե հիվանդ է, կարողացել է զարմացնել բժիշկներին, որոնք նրա մորը խորհուրդ են տվել ծնունդից անմիջապես հետո թողնել երեխային, որ մահանա: Բանն այն է, որ բրազիլիացին ծնվել է հոդերի հազվագյուտ հիվանդությամբ, որի հետեւանքով նրա վերջույթները ձեւախեղված են, իսկ գլուխը՝ շրջված:

Նրա մայրը՝ Մարիա Խոսեն ասում է, որ Կլաուդիոյի ծնվելուց հետո բժիշկները հայտարարել են, որ իր որդին չի կարող ապրել, քանի որ դժվարությամբ էր շնչում:

Ըստ «Mail Online»-ի, կինը չի լսել բժիշկներին եւ ամեն ինչ արել է, որպեսզի երեխան ապրի: Ութ տարեկանում Կլաուդիոն, ում նախկինում մշտապես գրկում էին, սովորել է ծնկի վրա քայլել: Այնուհետեւ ընտանիքը ստիպված է եղել առաջին հարկում բնակարան գնել:

Մեկ այլ բարդությունն էլ այն է, որ մարմնի ձեւախեղումների պատճառով Կլաուդիոն չի կարող օգտվել անվասայլակից: Բայց չնայած ֆիզիկական սահմանափակումներին, Կլաուդիոն մարտահրավեր է նետել բժիշկներին, որպեսզի հաշվապահ դառնա կամ ճարտասան: Տղամարդը նշում է, որ չնայած բոլոր բարդություններին՝ ինքը կարող է ինքնուրույն միացնել ռադիոն ու հեռուստացույցը, զանգահարել բջջայինով, օգտվել համակարգչից եւ համացանցից:

«FedPost.ru»-ի փոխանցմամբ, ստեղնաշարից Կլաուդիոն օգտվում է գրիչի օգնությամբ, որը բերանով է բռնում: Հեռախոսից ու համակարգչից էլ օգտվում է շուրթերի միջոցով, իսկ քաղաքում տեղաշարժվում է հատուկ կոշիկների օգնությամբ: Անկախության հանդեպ ձգտումն ու մշտական աշխատանքն իր վրա օգնել են հաջողությամբ ավարտել տնտեսագիտական դպրոցը, հետո Ֆեյրա դե Սանտանայի պետական համալսարանի դիպլոմ ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ