Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հետեւում է լրատվամիջոցների հրապարակումներին եւ Ադրբեջանի ՊՆ կայքում պաշտոնական տեղեկատվությանը, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացու ձերբակալությանը: Այդ մասին NEWS.am թղթակցին հայտնել են ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից: Աղբյուրի համաձայն, ԿԽՄԿ-ն Հայաստանի քաղաքացուն տեսակցելու թույլտվություն է խնդրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է օգոստոսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանին 1961թ. ծնված Սարգիս Անանյանի ձերբակալության մասին: Թեեւ ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր առաջ հաղորդել էին գերեվարված հայի մասին, սակայն պաշտոնական մարմինները չեն շտապել հաստատել հաղորդագրությունը:
Այսպիսով, ադրբեջանական կողմը մեկ շաբաթ շարունակ թաքցրել է քաղաքացիական անձի ձերբակալության մասին փաստը: