News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսին չի փոխի Մոսկվայի հետ հարաբերությունների ուղղությունը, որոնք, Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված, լուրջ դժվարությունների են բախվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Բարդությունների պատճառով մեր բարեկամ եւ գործընկեր Ուկրաինան, այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում դժվարությունների առաջ է կանգնած, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ուղղությունը կփոխվի: Քաղաքական կուրսն ուղղված է Ռուսաստանի հետ լարվածության նվազեցմանը, ուղղության փոփոխությունը չպետք է կախված լինի րոպեական խնդիրներից», - ասել է Մարգվելաշվիլին «Մաեստրո» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ընդ որում նա նշել է, ո Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային է տարածքային ամբողջականությունը:

«Մեր ունենք սկզբունքային թեմաներ. տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն, եւ մեկ դրական ուղերձ, որ ժողովրդավարական ու կայուն Վրաստանը վտանգավոր չէ Ռուսաստանի համար», - ընդգծել է քաղաքական գործիչը:

Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները «չեն լուծվի ոչ մեկ օրվա ընթացքում, եւ ոչ էլ՝ մեկ շաբաթվա»:

Ընդ որում, նա նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հռետորաբանությունը չպետք է ավելի խիստ լինի, քան եվրոպական եւ ամերիկյան գործընկերներինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ