News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պետպաշտոնյան հստակեցրել է, թե ինչո՞ւ են իշխանությունները  հետապնդում իրավապաշտպաններին:

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեhթիեւը կառուցվաքային ստորաբաժանումներին եւ զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանի սրընթաց զարգացումը, վերածումը ուժեղ պետության, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դերը, գլոբա քաղաքականությունում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վերջինիս ակտիվությունը լրջորեն անհանգստացնում են օտարերկրյա եւ մասնավորապես՝ Հայաստանի շահերին ու հայկական լոբբիին ծառայող շրջանակներին»:

Ադրբեջանցի պետպաշտոնյայի վարկածով՝ այդ ուժերը, շնորհիվ Ադրբեջանում հանդուրժողականության եւ ժողովրդավարության մթնոլորտի եւ կառավարության հումանիտար քաղաքականության, ֆինանսական միջոցների հաշվին կարողացել են Ադրբեջանի ներսում մի շարք լրատվամիջոցների եւ ոչ պետական կազմակերպություններից  իրենց հենակետը ստեղծել՝ «5-րդ շարասյունը»:

Նրա խոսքով՝ «Ազադլըգ» թերթի, «Ազատություն» ռադիոյի եւ այլ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունության գլխավոր նպատակը ադրբեջանական պետության արատավորումն ու աննշան խնդիրների բորբոքման ճանապարհող հասարակական կարծիքի վրա ազդեցությունը: «Այնպիսի ոչ պետական կազմակերպություններ, ինչպիսի եք «Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտը», «Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտը», «Իրավական լուսավորման հանրությունը», «Մոնիթորինգի եւ ուսուցման կենտրոնը» եւ այլք, օտարերկրյա կազմակերպություններից ստացված մեծ գրանտների հաշվին իրավապաշտպան գործունեության  քողի տակ տարբեր շրջանակներում գաղտնի ամբաստանություն են հրահրում եւ հակաադրբեջանական արշավներ կազմակերպում միջազգային կառույցներում, որոնցում ներկայացված է Ադրբեջանը», - ասել է նա:

Ռամիզ Մեհթիեւը դժգոհություն է հայտնել «Խաղաղության եւ դեմոկրատիայի իսնտիտուտի» ղեկավար Լեյլա Յունուսի պաշտպանությանն ուղղված ընդդիմադիրների գործողություններին: Վերջինս կալանավորվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայրենիքի դավաճանության եւ այլ ծանրագույն հանցագործությունների մեղադրանքով:

Վերջին ժամանակներս Ադրբեջանում կալանավորվել կամ հարձակման են ենթարկվել մի շարք իրավապաշտպաններ ու ընդդիմադիր լրագրողներ: Բոլոր դեպքերում էլ ոստիկանության բացատրությունը «գինովցած ծեծկռտուքները» կամ «կենցաղային վեճերն» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ