News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազգային ժողովում արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկրի արտաքին քաղաքական հարցերի օրակարգի փակ քննարկումը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ իշխող խմբակցության պատգամավորներից մասնակցել են ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Խոսրով Հարությունյանը, Շիրակ Թորոսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու նույն խմբակցության քարուղար Թեւան Պողոսյանը, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ փոխըմբռնման մթնոլորտում կառուցողական քննարկում է անցկացվել: «Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ ընդդիմադիր եւ իշխող կուսակցության պատգամավորները տրամադրված էին բավականին բաց քննարկման: Արտաքին քաղաքականության ոլորտում կան հարցեր, որոնք շատ դեպքերում առավել արդյունավետ է քննարկել փակ ձեւափափով: Քննարկվել են մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարեւոր հարցերը», - նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկման մասնակիցները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղին Անկախության հռչակագրի տոնի առիթով: Շարմազանովի խոսքով՝ իհարկե, յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն ունի, սակայն հիմնական հարցերի շուրջ մասնակիցները կառուցողական մոտեցում են ցուցաբերել:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, ընդգծեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում սպառնալիքներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Ամենաշատ