News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Halliburton ընկերությունը համաձայնել է մեկ մլրդ դոլար վճարել 2010 թվականին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից տուժածներին, որպեսզի փակի գործը:

Եթե դատարանը հավանություն տա ընկերությանը որոշմանը, ապա փողերը կհատկացվեն աղետի զոհերի հիմնադրամին: Բրիտանական նավթային հսկան՝ BP-ն, արդեն 28 մլրդ դոլարի տուգանք եւ փոխհատուցում է վճարել, թեեւ ընկերության իրավաբանները վիճարկում են այդ փոխանցումների օրինականությունը:

Transocean մատակարար կորպորացիան համաձայնել է վճարել 1,4 մլրդ դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ