News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունի հրավերը եւ այցելի Հայաստան՝ որպես Թուրքիայի նոր՝ արդարության քաղաքականության խորհրդանիշ, դա դրական երեւույթ կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Բայց եթե նա գա Հայաստան ՝ ցույց տալու համար, որ կարող է հակահայկական արտահայտություններ անել, իսկ հայերը կծափահարեն նրան Հայաստան այցելելու համար, դա անընդունելի է», - հավելել է Համբարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը չպետք է մասնակցի Էրդողանի քաղաքական խաղերին: «Նա բացեիբաց հայտարարեց, որ հայ լինելը վիրավորանք է: Ես վստահ չեմ, որ այդ մարդն իր երդմնակալությանը ցանկանում էր Հայաստանի ներկայացուցչի տեսնել: Նախքան ինչ-որ մեկին Թուրքիա ուղարկելը Հայաստանը պետք է հավաստիացում ստանար, որ դա ցանկանում է թուրքական կողմը:

Եթե Էրդողանը մեզ չի հարգում, ինչու պետք է մենք ներկա գտնվենք նրա երդմնակալությանը: Եթե Էրդողանը ներողություն խնդրեր կամ արդարանար, թե ինչու է այդպես ասել, դա այլ բան կլիներ»,- նշել է Արամ Համբարյանը:

Ըստ նրա՝ չի կարելի այդպես խոսել այլ ժողովրդի մասին, եւ հայն էլ չպետք է այդպես արտահայտվի թուրքերի մասին: Նախագահները, ըստ Համբարյանի, առավել եւս իրավունք չունեն այդկերպ արտահայտվելու: Նա նաեւ հավելել է, որ Էրդողանի այս տարվա ապրիլի 23-ի ուղերձը նրա քաղաքական խաղի մի մասն էր:

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջոցով թուրքական պետության ղեկավարին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր էր ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ