News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է գրավել Իրանի հետքրքրությունը մեր երկաթուղով, երբ Ադրբեջանն իրենն արդեն ավարտում է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Դեպի հարավ ներկայումս գործող երկու տրանսպորտային միջանքները՝ ճանապարհային (Հյուսիս-Հարավ մայրուղի) եւ երկաթուղային, (Սեւանի ափից մինչեւ իրանական սահման 304 կմ-անոց տարածք) Խաչատրյանը ներկայիս պայմաններում հեռանկարանային չի համարում:

«Այդ նույն՝ Հյուսիս-Հարավ մայրուղին սկսում են կառուցել Երեւանից՝ աշխատելով Արտաշատի եւ Աշտարակի ամենաբարեհաջող ճանապարհամասերին, հավելեց Խաչատրյանը: «Ավելի լավ չէ՞ր լինի կառուցումը սկսել հյուսիսային եւ հարավային սահմանին զուգահեռ եւ վերջում հասնել Երեւանին: Այդ դեպքում մարդիկ կհավատային, որ նախագիծը լուրջ է», - հավելեց Խաչատրյանը:

Երկաթուղու հարցով դեռ նորություններ չկան, եւ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում կազմակերպել դրա կառուցումը: «Դրա փոխարեն նրանք հանգիստ կերպով դիտում են՝ ինչպես Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, ավարտում է իր ճանապարհը», - հավելեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին կառուցվում է 2006թ.-ից եւ պետք է բացվեր 2013թ. դեկտեմբերին: Իրանի Տրանսպորտի վարչության ենթակառուցվածքի զարգացման ընկերության փոխտնօրեն Հուսեին Նարդարը այդ ժամանակ հայտաարել էր, որ նախագծի ավարտը մեկ տարով երկարաձգվում է:

ԱՄԷ-ում գործառող «Ռասիա» ներդրումային ընկերության տեխնիկատնտեսական հիմնավորմամբ՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման արժեքը կկազմի մոտ 3,5 մլրդ դոլար: Կառուցումը կտեւի 6 տարի, փոխհատուցելիության ժամկետը՝ 28 տարի, շահագործման ժամկետը՝ 50: Աշխատանքները կսկսվեն 2015թ. առաջին եռամսյակում: Ենթադրվում է, հայկական մասի ճանապարհի երկարությունը կկազմի 316 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ