News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Զատկի կղզու շրջանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժը արձանակագրվել է Զատկի կղզու վարչական կենտրոն Անգա-Ռոայից 502 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին հաղորդագրություն չի ստացվել:

Զատկի կղզին Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւելյան հատվածի եզակի տարածք է, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: Կղզում մոտ 6000 բնակիչ է ապրում: Կղզու տարածքը պատկանում է Չիլիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ