News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարները սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ընթացքում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ են քննարկել: Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 8-ին, իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ սա երկկողմանի հարաբերությունների օրակարգը, երկու երկրների փոխայցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը քննարկելու լավ հնարավորություն էր: Կողմերը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ փոխանակվեցին կարծիքներով: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ավստրիացի նախարարի պատվիրակության կազմում, մասնավորապես էներգետիկայի ոլորտը ներկայացնող գործարարների մեծ խումբ կա:

Իր հերթին, Սեբաստիան Կուրցը նշել է, որ երկրում հետաքրքիր իրավիճակ է եւ Եվրոպան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ: Նրա խոսքով՝ հանրապետության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են, սակայն կարեւոր է նաեւ Եվրոպայի հետ կապերի ընդլայնումը: Ավստրիայի արտգործնախարարը կարծում է, որ երկու կողմերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար շատ լավ հնարավորություններ կան, ինչի մասին վկայում է պատվիրակության կազմը: Ավստրիացի ձեռնարկատերերը շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ, նշեց նախարարը: Նրա խոսքով՝ հենց դրան է ուղղված Զարգացման ավստրիական գործակալության Երեւանի մասնաճյուղի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ