News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Bloomberg View» կայքում հրապարակված վերլուծաբան Լեոնիդ Բերշիդսկու հոդվածը:

Կարող է թվալ, որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդային ռեւանշիզմին միանգամայն հանպատրաստից է: Սակայն դրանում կա տրամաբանություն, որը, թվում է, ընդունում եւ նույնիսկ խոստովանում է Պուտինը. այդ տրամաբանությունը նրանում է, որ Եվրոպան իրականում բաժանված է երեք կաստայի:

Նրանցից ամենաստորին կաստան, Արեւմտյան Եվրոպայի մայրաքաղաքի կարծիքով, կազմված է նախկին Խորհրդային Միության հարավային հատվածի երկրներից: Եթե Ռուսաստանը հարձակվում է նրանց վրա կամ վախեցնում, միակ արձագանքը լինում է ցնցումից առաջացած աղմուկը: Այդպես եղավ, օրինակ, 2008 թվականին, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան: Նույն կերպ, երբ Հայաստանը ռուսական կողմի ուժեղ ճնշման արդյունքում 2013թ. հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Եվրամիության կողմից այն ոչ մի կերպ չարտացոլվեց: Այդպիսով, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի նախկին խորհրդային երկրները գործնականում ընկալվում են ռուսական ազդեցության գոտու մաս:

Բայց եթե Ռուսաստանը միջամտում է մի երկրի գործերի, որն ամբողջությամբ համարվում է եվրոպական, նույնիսկ եթե Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի մաս չի կազմում, այդ մեծ անհանգստություն է առաջացնում: Այդ տեսանկյունից Եվրոպան, որպես աշխարհագրական միավոր, տարբերվում է մյուս՝ ոչ եվրոպական վայրերից, քանի որ այն եղել է անվտանգության հարցերով փոխհամաձայնության ձեւավորման հետպատերազմյան գիտակցված ջանքերի հարթակ:

Գոյություն ունի նաեւ երրորդ՝ բարձրագույն կաստա. «իրական» Եվրոպան, որը որոշվում է Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին կամ երկու կառույցներին էլ անդամակցությամբ, եւ հանուն որի պատրաստ են պայքարել ԱՄՆ-ն ու նրա մերձավոր դաշնակիցները: Երեք կաստաներից կազմված այդ համակարգը մի կողմից՝ Պուտինի, մյուս կողմից՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ շփման գիծն է: Մինչ Պուտինը հանգիստ միջամտում է նախկին Խորհրդային Միության հարավային հատվածի գործերին, Ուկրաինայում նա ստիպված է դիմել ժխտման քաղաքականության՝ ընտրելով հիբրիդային պատերազմ, որպեսզի թաքցնի իր մտադրությունները:

Պուտինը կարող էր Լատվիայի հետ անել նույնը, ինչ Ուկրաինայի հետ: Միջոցների ճիշտ ներդրման դեպքում հնարավոր կլիներ անկարգություններ հրահրել իրավունքներից զրկված բնակչության շրջանում եւ, հնարավոր է, նույնիսկ զինված ապստամբություն սկսել, ինչպես Արեւելյան Ուկրաինայում: Սակայն Պուտինը որոշել է այդ չանել, հնարավոր է՝ ընդունելով ՆԱՏՕ-ի գծած կարմիր գիծը:

Արդյո՞ք նա ստուգելու է ՆԱՏՕ-ի հավատարմությունը՝ կախված է գործնականում դաշինքի անդամ պետությունների կառավարությունների հավատարմության մակարդակից: Նրանք պետք է վստահ լինեն նրանում, որ ինչպիսի «առաջապահ ուժեր» կամ բազաներ էլ նրանք տեղակայեն Բալթյան երկրներում, այդ բավարար կլինի՝ Պուտինին համոզելու համար, որ ամերիկյան եւ գերմանական զինվորները կռվելու է, եթե նա հարձակվի, այդ թվում՝ հիբրիդային տակտիկայի օգտագործմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ