News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հուլիսին ոչ առեւտրային նշանակության փոխանցումների ծավալը, որոնք Հայաստանի բանկային համակարգի միջոցով ստացվել են ֆիզիկական անձանց կողմից, տարեկան կտրվածքով կրճատվել են ավելի քան 8.9 մլն դոլարի կամ 4.4%-ի չափով: Այս անկումը կապված է եղել Ռուսաստանից փոխանցումների հոսքի կրճատման հետ. 11.9 մլն կամ 6.6%՝ տարեկան կտրվածքով: Մյուս երկրների պարագայում գրեթե 3.0 մլն դոլարի աճ է գրանցվել:

Ընդհանուր ցուցանիշի վրա «ռուսական» փոխանցումների ազդեցությունն արտահայտվել է 5.9%-ով՝ «մինուս» նշանով, իսկ մյուս երկրների փոխանցումներինը՝ 1.5%՝ «պլյուս» նշանով: Բայց չնայած տարվա ընթացքում փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է 2.1 տոկոսային կետով, այն նախկինի պես բավական զգալի է՝ 86.6%:

Ընթացիկ տարում փոխանցումների «ռուսական» դինամիկան ամիսների տարբերությամբ կայունությամբ աչքի չի ընկել: Աճին փոխարինել է անկումը, այնուհետեւ՝ նորից աճ ու հերթական անկում: Հունվար-հուլիսին Ռուսաստանից փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 15.6 մլն դոլար, ընդ որում, 15.3 մլն դոլարն առաջին՝ հունվար ամսվա ընթացքում: Իսկ հուլիսն անցած ամիսների համեմատ նշանավորվել է ամենամեծ անկմամբ:

Ավելի վաղ փոխանցումների «ռուսական» դինամիկան օրացուցային տարվա ընթացքում աճի հստակ միտում է ունեցել: Հունվարին մեկնարկելով նվազագույն մակարդակից՝ այս ցուցանիշն առավելագույնով ավարտվել է դեկտեմբերին: Ինչ տեղի կունենա այս տարի՝ դժվար է կանխատեսել:

Ռուսաստանի դեմ մի շարք երկրների սահմանած պատժամիջոցները, այդ երկրներից մթերքների ներմուծման հանդեպ պատասխան էմբարգոն մեր հյուսիսային հարեւանի տնտեսության համար արդեն հանգեցրել են միանգամայն կանխատեսելի հետեւանքների: Օրինակ՝ գնաճի մակարդակի բարձրացման: Վերջին ամիսների ընթացքում շատ մթերքների գները ռուսական մարզերում աճել են երկնիշ թվերով: Կյանքի թանկացումը, անկասկած, արտացոլվել է նաեւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ընթացիկ ծախսերի վրա:

Միաժամանակ, ֆինանսական այդ միջոցների նշանակությունը, որոնց զգալի մասն արտարժույթով է, դժվար է գերագնահատել: Մանրածախ առեւտրի եւ վճարովի ծառայությունների ընդհանուր ծավալի համեմատությամբ՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին փոխանցումների գումարը գերազանցել է 30%-ի սահմանագիծը: Հաշվի առնելով բանկային համակարգը շրջանցող արտաքին փոխանցումները՝ այս ցուցանիշը կարող է կազմել մեկ երրորդը: Հավելենք, որ մեր արտահանումը նույն ժամանակահատվածում զիջել է փոխանցումներին. 847.5 մլն դոլարը՝ ընդդեմ 967.9 մլն դոլարի: Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 մլն դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ