News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդի (RTUK) որոշմամբ նախընտրական շրջանում մի հեռուստաընկերության եթերում հայերին ուղղված Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերում վիրավորական ոչինչ չկա:

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդում ընդդիմադիր կուսակցություններից ընտրված անդամները պահանջել էին խորհրդի օրակարգում ներառել հայերին վիրավորող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի հարցազրույցը: Ընդդիմադիր անդամները պնդել են, որ Էրդողանն իր խոսքերով վիրավորել է հայերին:

Սակայն RTUK-ի նիստում իշխող կուսակցության անդամները համաձայն չեն եղել ընդդիմադիր անդամների պնդումների հետ՝ պնդելով, թե Էրդողանի խոսքը տեղավորվել է էթիկայի շրջանակներում:

Այս պնդումը դրվել է քվեարկության եւ անցել, քանի որ անդամների մեծամասնությունը եղել են իշխող կուսակցության համակիրները:

Նշենք, որ նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ