News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը սահմանամերձ Չինարի գյուղում պաշտպանական պատի կառուցման համար միջոցներ է հատկացրել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կառավարության նիստին հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով՝ պատը կկառուցվի սահմանի ամենավտանգավոր մասերում եւ գյուղի ներսում տեղաշարժը առավել անվտանգ կդարձնի:

Բացի այդ, կվերանորոգվի գյուղի դպրոցը: Մարզի մեկ այլ գյուղում՝ Այգեձորում, ոռոգիչ ջրանցք կկառուցվի: Ծրագրվում է վերանորոգել Գեղարքունիքի մարզի մի շարք վարչական օբյեկտներ: Այս բոլոր ծրագրերի համար մոտ 147 մլն դրամ (մոտ 360 հազար դոլար) կտրամադրվի:

«Որքանով ես եմ հասկանում, մենք լուծել ենք բոլոր հարցերը, որոնք տվյալ պահին պարտավորվել ենք լուծել սահմանամերձ գյուղերում», - հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով մարզեր կատարած իր այցելությունների արդյունքներով տրված հանձնարարությունները: «Տվյալ պահին՝ այո», - պատասխանեց Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ