News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրը հույս ունի, որ կկարողանա նպաստել, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում ինչ-որ բան փոխվի: Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում նախանշված համերգի առնչությամբ «The Hollywood Reporter» պարբերականին տված հարցազրույցում:

Պատասխանելով դիվանագետի իր դերի մասին հարցին՝ Ազնավուրը, ով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն ու Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի ներկայացուցիչն է, պատասխանել է, որ ինքը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ դիվանագիտական հարցերում:

«Օրինակ՝ մենք 12 հազար հայի Սիրիայից Հայաստան ենք տեղափոխել: Մենք պետք է նրանց դուրս բերեինք երկրից, քանի որ նրանք կզոհվեին, որովհետեւ քրիստոնյա են: Եվ ոչ միայն քրիստոնյաները, այլեւ եզդիները եւ որոշ քրդեր, ովքեր մահմեդական են, բայց այլ կերպ են ապրում: Դա ամենեւին էլ քաղաքականություն չէ: Դա դիվանագիտություն է»,- հայտարարել է Ազնավուրը:

Նա հավելել է, որ աշխատում է ինքնուրույն, իսկ հետո արդեն պատմել, թե ինչ է արել: «Ես նախագահից չեմ հարցնում, թե ինչ պետք է անեմ: Ես կարծում եմ, որ այդ շատ դժվար կլիներ: Օրինակ՝ ես հանդիպում եմ ունենալու Թուրքիայի դեսպանի հետ, ինչը չափազանց հազվադեպ է լինում: Ես չեմ ցանկանում նախապես ասել, որ գնալու եմ հանդիպման, քանի որ նրանք կասեն՝ «Մի՛ արա այդ» կամ «Մի՛ գնա այնտեղ»: Ես ցանկանում եմ ազատ մարդ լինել»,- ընդգծել է Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը հիշեցրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն Թուրքիան դեռեւս չի ճանաչել այն: «Այնպես որ՝ եթե ես կարող եմ ինչ-որ կերպ օգնել, կանեմ այդ: Ես հույս ունեմ, որ կկարողանամ նպաստել, որպեսզի երկու երկրների միջեւ ինչ-որ բան տեղի ունենա»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ