News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սեփական ղեկավարության ստի զոհը դարձավ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանելով հուլիս-օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում կատարված դեպքերը՝ նախարարը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին տարիներին անդադար սպառնալիքներ է կրկնում, մշտապես սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Նախարարն ընդգծել է, որ շատախոսությունը բնավ էլ որակ չի նշանակում: «Ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձերի ընթացքում նրանք հայկական կողմից 9 անգամ ավելի մեծ կորուստ ունեցան: Ես սգում եմ հայ զինվորների մահը: Եվ նաեւ ցավում եմ ադրբեջանցի զինվորների մահվան համար. նրանց մահը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա է»,- հայտարարել է նախարարը:

Ըստ նրա՝ զուտ քանակական տվյալները համեմատելու դեպքում կտեսնենք, որ հակառակորդն ավելի շատ տեխնիկա եւ կենդանի ուժ ունի. «Բայց արդեն 20 տարի է, առանց երրորդ ինչ-որ ուժի մասնակցության, ուժերի հավասարակշռության եւ զինվորների որակի գերազանցությամբ պահպանում ենք ստատուս քվոն:

90-ականներին եւս Ադրբեջանը թվային գերազանցություն ուներ: Բայց այն ժամանակ էլ,  հիմա էլ հայկական զինված ուժերի որակը գերազանցում է հակառակորդի բանակի որակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ