News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի տարբեր ինտեգրացիոն ուղղությունները չեն ազդի երկկողմ հարաբերությունների վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին հանրապետության ինտեգրման գործընթացին: Նրա խոսքով՝ Վրաստանի արեւմտյան հովանավոր ԱՄՆ-ն եւ Հայաստանի խնամակալ Ռուսաստանը, շատ լավ հասկանալով իրավիճակի նրբությունը, կխուսափեն տարածաշրջանում հավասարակշռությունը խախտելու փորձերից:

«Տվյալ պահին ոչ Սպիտակ տանը, ոչ էլ Կրեմլին դա ձեռնտու չէ: Իրաքում այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծումն ու Ուկրաինայի աճող ճգնաժամը՝ ահա սրանք են երկու տերությունների գլխացավերը»- ընդգծեց փորձագետը:

Այդուհանդերձ, նա իր ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ երկարաժամկետ հեռանկարում հանրապետությունների միջեւ հարաբերությունները հազիվ թե անվրդով լինեն: Մասնավորապես, Ալվրցյանը նկատեց, որ վաղ թե ուշ Մոսկվան եւ Վաշինգոթոնը կլուծեն ընթացիկ խնդիրները եւ այդժամ Հարավային Կովկասում նրանց հետաքրքրությունները կրկին կբախվեն: Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության խորացումը, ինչը Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների լարվածության ուժեղացման պատճառ կարող է դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ