News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ռոսաերոնավիգացիայի» վարքագիծը «Էյր Արմենիա» ընկերությանը նյութական վնաս է պատճառել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նա նշեց, որ ավիաընկերությունը զուտ տեխնիկական պատճառներով չի կարողացել ժամանակին մարել  «Ռոսաերոնավիգացիայի» նկատմամբ իր պարտքը: Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների պատճառով նրանք ստիպված են եղել փոխել բանկը, որի միջոցով նախկին վճարումներն էին կատարվում: «Նման իրավիճակները որոշվում են մասնավոր բանակցությունների ճանապարհով, եւ ես չեմ հասկանում՝ ինչու գաղտնիքը հրապարակել եւ մեր ուղեւորների շրջանում անհանգստություն ստեղծել», - hայտարարեց Ավետիսյանը:

Նրա խոսքով, երբ սեպտեմբերի 11-ին ռուսական խոշոր լրատվամիջոցներից մեկը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 21-ից  «Ռոսաերոնավիգացիան» դադարեցնում է «Էյր Արմենիայի» սպասարկումը, ընկերությունում տոմսերը հետ վերադարձնելու զանգերի հեղեղ էր: «Մենք թռիչներն իրականացրել ենք սովորականի պես, եւ կշարունակենք թռչել, սակայն ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդկանց բացատրել, որ իրականում ամեն բան կարգին է: Արդյունքում մենք բազմաթիվ ուղեւորներ կորցրինք», - հավելեց նա:

Նրա խոսքով՝ «Էյր Արմենիայի» ժամկետանց պարտքը կազմում է 405 հազար դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700 հազար դոլար: «Ընթացիկ պարտավորությունը կառավարելի է: Իսկ 405 հազարը մեր ամսական շրջանառության մեկ տասներորդ մասն է կազմում: Ուստի մենք ի վիճակի ենք այն վճարել», - եզրափակեց Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ