News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մինչեւ դեկտեմբերի 15-ը կալանքի տակ պահելը  նախօրոք ծրագրված էր. դեռ 3 օր առաջ Հայրապետյանի բարեկամներն ու մտերիմներն այդ «սցենարի» մասին տեղյակ են եղել:

«Ես ինքս դատական նիստից 3 օր առաջ Մոսկվայում էի, սակայն նիստին չմնացի, վերադարձա Ֆրանսիա, որովհետեւ ամեն ինչ որոշված էր, մենք սցենարին արդեն տեղյակ էինք, հուշել էին, թե ոնց է անցնելու նիստը: Ասեմ, որ վատ բեմադրված թատրոն էր: Ի՞նչ արդարության պետք է սպասել, եթե դատավորները հեռանում են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ մենք մեկ-երկու օր առաջ արդեն գիտեինք, թե ինչ են որոշելու»,- NEWS.am-ի հետ զրույցում կայացած դատական նիստն ու որոշումներն այսպես մեկնաբանեց արցախցի գործարարի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը:

Նրա խոսքով՝ սա հստակ քաղաքական պատվեր է, իսկ «մի փունջ մարդիկ» էլ օգտվում են դրանից՝ առաջ տանելով իրենց ֆինանսական շահերը. «Այս պարագայում պետք է արձագանք լինի Հայաստանից եւ Արցախից: Իհարկե, իշխանությանը հասկանում ենք, որովհետեւ պետություն է, իր շահերն ունի, բայց ինչո՞ւ են հայերն ու ղարաբաղցիները լռում, ո՞ւր են նրանք»:

Հայրապետյանի փաստաբաններին եւ բարեկամներին այս պահին հուզող միակ խնդիրը վերջինիս առողջությունն է: Մացակ Փոլադյանի պնդմամբ՝ Լեւոն Հայրապետյանը մինչեւ դեկտեմբերի 15-ը չի դիմանա այդ պայմաններին, նրան անհապաղ պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ