Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին, սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, 33-ամյա Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 49-ամյա Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ եւ նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 04.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Վ. Բադալյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 04.30-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: