News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էդինբուրգում բողոքական Օրանժիստների օրդենը Շոտլանդիայի անկախացման դեմ երթ է անցկացրել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, հայտնում է «Ֆրանս Փրեսս»-ը:

Անգլիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի  Օրանժիստների օրդենի ներկայացուցիչները նարնջագույն ժապավենները թեւերին ընթացել են քաղաքի փողոցներով՝ նվագակցությամբ կատարելով God Save The Queen երգը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երթին մինչեւ  15 հազար մարդ է մասնակցելու, սակայն մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ:

«Մենք հպարտ ենք, որ Միացյալ Թագավորության մասն ենք կազմում: Մենք միության կրքոտ կողմնակիցներն ենք: Մենք այստեղ ենք, որպեսզի դրդենք դեմ քվեարկել»,- մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Եթե Շոտլանդիայի բնակիչները սեպտեմբերի 18-ի հանրաքվեին կողմ քվեարկեն անկախությանը, ապա 2016թ. մարտի 24-ին այն դուրս կգա Թագավորության կազմից։

Վերջերս անցկացված հարցումը ցույց էր տվել, որ անկախության կողմնակիցների թիվն արդեն գերազանցում է հակառակորդների թվին, թեեւ տարբերությունը մեծ չէ:

Հանրաքվեի ելքը ըստ երեւույթին կորոշի նրանց քվեն, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ