News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում ցանկանում են վերականգնել կազակների ուղեկալն ու որբերի կադետական կորպուսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Հայ-ռուսական կազակական «Нить» եղբայրությունում: Նախագծի համար միջոցները հավաքագրում է «Կազակների ուղեկալ» բարեգործական հիմնադրամը:

Ուղեկալը, որը հայտնի է «Կազակների ուղեկալ» անունով, քաղաքում գոյություն է ունեցել 1804 թվականից մինչեւ Առաջին աշխարհամարտը: Այնտեղ ծրագրվում է հիմնել Կազակների կադետական կորպուսը՝ ծնողազուրկ երեխաների առաջնային ընդունելության իրավունքով, եւ Հայ-ռուսական հոգեւոր մշակույթի կենտրոն:

Կազակներն առայժմ իրենց ուժերով են բարեկարգում տարածքը. այն մաքրում են քարերից, խոտից, բարեկարգում են պատերը:

Հայ-ռուսական կազակական «Нить» եղբայրության՝ Շիրակի մարզի տարածաշրջանային ատաման, գնդապետ Արզուման Պողոսյանի խոսքով՝ զորանոցներում կարող են տեղավորվել կազակության շուրջ 800 անդամներ, ովքեր պայմանագրային հիմունքներով ծառայում են Հայաստանի Զինված ուժերում:

«Այստեղ, հավանաբար, նոր զորանոցներ կկառուցենք: Կփորձենք պահպանել պատմական կոլորիտը: Եվ ախոռներ կհիմնենք. էլ ինչ կազակ՝ առանց ձիու»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ