News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոմոդեդովոյից (Մոսկվա) Գաբալա (Ադրբեջան) չվերթ իրականացնող A-320 ուղեւորատար ինքնաթիռը, ուղեւորներից մեկի ոչ համարժեք պահվածքի պատճառով, հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Այս մասին կիրակի «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են օդանավակայանի աշխատակազմից:

«Նախնական տեղեկություններով՝ Դոմոդեդովո-Գաբալա ավիաչվերթի ուղեւորներից մեկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, սկսել է օդանավում իրեն ոչ համարժեք դրսեւորել, խանգարել է ուղեկցորդուհիների աշխատանքին, չի արձագանքել թռիչքի ընթացքում վարքի կանոններին հետեւելու մասին նրանց պահանջներին»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Արդյունքում ինքնաթիռի հրամանատարը որոշել է հարկադիր վայրէջք կատարել Աստրախանի օդանավակայանում: Շաբաթ, Մոսկվայի ժամանակով 19:37-ին A-320-ը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում, որտեղ իրավապահները նշված ուղեւորին իջեցրել են օդանավից եւ ձերբակալել:

Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: Կարգազանցի ինքնությունը հաստատվել է: Նա Ռուսաստանի քաղաքացի է, Կոստրոմայի շրջանի բնակիչ, ծագումով Ադրբեջանից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ