Ուկրաինական Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններում «Բատկիվշինա»-ի ընտրացուցակը գլխավորելու է օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով Վորոնեժի կալանավայրում է՝ ռուսական լրագրողների սպանությանը մասնակցելու կասկածանքով:
«Մեր ցուցակի առաջին տեղում Ուկրաինայի իսկական հերոս Նադեժդա Սավչենկոն է»,- ասել է «Բատկիվշինա» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Նա նշել է, որ առաջին անգամ է, որ սեփական կուսակցությունից ընտրություններին մասնակցում է ոչ «առաջին համարի ներքո», քանի որ ցանկանում է տեղը զիջել «մի մարդու, ով Ուկրաինայի համար արված զոհողության խորհրդանիշ է»:
Ըստ Gazeta.ru-ի, Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է Ռուսաստանի տարածքում, հուլիսի սկզբին եւ դատապարտվել Վորոնեժի դատարանի կողմից: