News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ բրիտանացի պատանդ Դեւիդ Հեյնսի մահվան համար պատասխանատուներին անպայման գտնելու են:

Ելույթ ունենալով հակաճգնաժամային «Կոբրա» հանձնաժողովի նիստում՝ Քեմերոնը մեծարել է 44-ամյա «բրիտանական հերոսին», ով գերեվարվել էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից եւ դարձել վերջին շրջանում գլխատված երրորդ օտարերկրացին:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, վարչապետը նաեւ ասել է, որ Բրիտանիան ցնցվել է՝ իմանալով, որ իր քաղաքացին այդքան ստորաբար սպանվել է: «Իսլամական պետության» զինյալները մահմեդական չեն, նրանք հրեշ են»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ Քեմերոնը «աննախադեպ չարիքի ակտ» էր անվանել համացանցում տարածված տեսանյութը, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գլխատում են բրիտանացի պատանդ Դեւիդ Հեյնսին:

Երկու երեխաների հայր Հեյնսն աշխատում էր ֆրանսիական Acted կազմակերպությունում եւ մարդասիրական օգնություն էր մատակարարում Սիրիայի կարիքավորներին, որտեղ էլ անցյալ տարվա մարտին առեւանգվել էր Իդլիբ նահանգի Աթմե գյուղի մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ