Ամազոնում սկսվել է հսկայական 325 մետրանոց աշտարակի շինարարությունը` կլիմայի փոփոխություններին հետեւելու համար:
Բրազիլիայի իշխանությունները հայտնում են, որ կլիմայական այս կենտրոնում ուսումնասիրվելու են կլիմայի փոփոխությունները, խոնավությունը, մթնոլորտի աղտոտվածությունը, ամպերի գոյացության գործընթացը եւ կլիմային վերաբերող այլ տվյալներ:
Գիտնականներն այդպիսով մտադիր են ուսումնասիրել կլիմայի փոփոխության գործընթացը` մոլորակի ամենախոշոր անտառոտ շրջանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ այսպիսի կլիմայական կենտրոն արդեն գործում է Կենտրոնական Սիբիրում: