News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» քրեակատարոաղական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ՝ այս կերպ պահանջելով հանդիպում դատարանում իր մեղադրանքը պաշտպանող դատախազ, ներկայումս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Արմեն Շիրոյանին:

NEWS.am-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկանում է, որ սեպտեմբերի 12-ին Տիգրան Մելիքյանն ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, քանի որ արդեն 7 օր նրա հացադուլին եւ դիմումին ոչ ոք չի արձագանքել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները փորձել են կապ հաստատել դատախազ Ա. Շիրոյանի հետ՝ տեղեկացնելու կամ տեղեկանալու՝ արդյոք նա տեղյակ է Տիգրան Մելիքյանի դիմումի մասին: Ամբողջ օրվա ընթացքում Ա. Շիրոյանի գորածավարուհին հայտնել է, որ նա զբաղված է եւ չի կարող պատասխանել հեռախոսազանգին, եւ պատասխանելով իրավաբանի վերջին զանգին՝ հայտնել է, որ դատախազը կարգադրել է, որ հեռախոսազանգերին չի ցանկանում պատասխանել: Այսպիսով, դատախազ Ա. Շիրոյանն աշխատանքային ժամին հրաժարվել է պատասխանել ՀՀ քաղաքացու կյանքի եւ մահվան խնդրին վերաբերվող հարցով հեռախոսազանգին:

Դատախազության նամակների բաժնում այնպիսի «օրինապահ» մասնագետներ են աշխատում, որ նույնիսկ դիմումը ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար գրավոր հարցում են պահանջում: Մինչ դատախազությունում խուսափում են խնդիրներից ու իրենց պարտականությունների կատարումից, Տիգրան Մելիքյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Նրա հայրն արդեն մեկ անգամ քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ է հրավիրել՝ զննելու որդուն: Բժիշկը հայտնել է, որ Տ. Մելիքյանի առողջական վիճակն անհամատեղելի է հացադուլի հետ: Այսպիսով, ՀՀ քաղաքացին 10 օր է հացադուլի մեջ է, սակայն պատկան մարմիններից ոչ մեկը նրա խնդրի վրա ուշադրություն չի դարձնում: Պարոն Շիրոյան եւ Հայաստանի Հանրապետությունում արդարադատոություն իրականացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հույս ենք հայտնում, որ կկարդաք այս հոդվածն ու որեւէ կերպ կարձագանքեք Տիգրան Մելիքյանի դիմումին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ