News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող քայլերը փորձում է օգտագործել սեփական շահերի համար: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Անդրադառնալով ԻՊ-ի դեմ կոալիցիայի ստեղծման մասին հռչագիրը ստորագրելու հրաժարականից, նա հիշեցրեց, որ 2003թ. Անկարան մասնակցություն չի ունեցել նաեւ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված կոալիցիային ուղղված՝ Իրաքի դեմ ռազմական գործողություններին: «Այժմ պաշտոնական Թուրքիան հայտարարում է Իրաքում թուրքական հյուպատոսարանի 40 աշխատակիցների գերեվարման մասին: Ըստ էության, սա շանտաժի հստակ միջոց է, որի միջոցով, «Իսլամական պետությունը» կարող է դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը այդ կոալիցիային», - նշեց է Պետրոսյանը: Արաբագետի խոսքով՝ ԻՊ-ի դեմ արեւմտյան կոալիցիայի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում քննարկվում է նաեւ քրդական փեշմերգի եւ իրաքյան բանակի զինման հնարավորությունը: «Թուրքիան հայտարարում է, որ եթե նրանք զինում են քրդերին, չի բացառվում, որ վաղն այդ զենքը կհայտնվի Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների ձեռքին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում են Անկարայի դեմ: Այսինքն, թուրքական տեսակետից, կոալիցիայի մասնակցությունը կնշանակի գործել իր իսկ դեմ», - կարծիք հայտնեց արաբագետը: Եվ, երրորդը, ընդգծեց Արմեն Պետրոսյանը, Թուրքիան որոշակի սպասողական դիրք է գրավել, քանի որ ոչ ոք չի կարող հստակորեն ասել՝ ինչի կարող են հանգեցնել այդ ռազմական գործողությունները: Չի բացառվում թուրքական իշխանությունների կողմից իրավիճակային որոշումների ընդունումը», - եզրափակեց փորձագետը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին սաուդյան Ջիդա քաղաքում մի շարք արաբական երկրների առաջնորդներ ստորագրել են Վաշինգթոնի կողմից մշակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի ստեղծման մասին եզրափակիչ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի արտգործնախարարները, ինչպես նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մի շարք երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ