News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործարար Ռուբեն Գալուստյանի՝ «Բենզին Ռուբոյի» որդին՝  Արման Գալուստյանն ազատ է արձակվել, իսկ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության եւ թեթեւ վնաս հասցնելու դեպքերով դատաքննությունն ավարտվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Արման Գալուստյանը տարբեր ժամանակահատվածում երկու անգամ  վիճաբանել էր տաքսու վարորդների հետ, հարվածել նրանց, չէր վճարել գումարը եւ դիմել փախուստի: Երկու դեպքում էլ «Բենզին Ռուբոյի» որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողների հետ հաշտության հիմքով եւ նա ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

Սակայն, այս գործի շրջանակներում մեղադրող դատախազը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել եւ պահանջում է  Արման Գալուստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր- ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին  ծանրության վնաս պատճառելը, որն արվել է խուլիգանական դրդումներով )եւ տվյալ հանցագոծությունը կատարելու համար վերջինիս դատապարտել ազատազրկման` 3 տարի 6 ամիս  ժամկետով :Վերաքննիչ բողոքը կքննվի սեպտեմբերի  17-ին:

Նշենք, որ Արման Ռոբերտի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ մայիսի 19-ին նա վիճաբանել է Սամվել Աբրահամյանի հետ (տաքսի մեքենայի վարորդ), երկաթյա առարկայով հարվածներ է հասցրել Ս.Աբրահամյանի գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Նման մի դեպք էր գրանցվել է 2013թ մայիսի 31-ին,  Արման Գալուստյանը նորից հրաժարվել էր վճարել տաքսի ծառայությանն մեքենայի վարորդին՝ ասելով, թե մանր գումար չունի, մտել էր վիճաբանության մեջ եւ բռունցքով հարվածել է վարորդ Ա.Վաղարշակյանի դեմքին, ապա դիմել փախուստի:

Գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, սակայն «Բեզնին Ռուբոյի» որդին այդպես էլ չէր ներկայանում դատական նիստերին: Մեղադրողը միջնորդել էր նրա նկատմամբ կիրառել ավելի խիստ խափանման միջոց՝ կալանավորում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Գալուստյանը փաստացի թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից եւ խախտել է իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, այսինքն, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Դատարանն արձանագրել է, որ  ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը գտնվելով չհեռանալու մասին ստորագրության ձեւով ընտրված խափանման միջոցի ներքո, ըստ էության չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, մի քանի անգամ հրաժարվել է դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալուց, քանի որ, դրանք դատարան են վերադարձել «չի պահանջվել» մակագրությամբ։ Ըստ այդմ՝ «Բենզին Ռուբոյի» որդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ընտրվել էր նոր խափանման միջոց՝ կալանավորում, իսկ գործի վարույթը կասեցվել էր մինչեւ նրա հայտնաբերումը:

Ի դեպ, 2011թ Արման Գալուստյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ