News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-26-ը Երեւանի պետհամալսարանի հյուրատանը միջազգային աշխատանքային խորհրդակցություն է անցկացվելու՝ «Դաշտերի եւ լարերի տեսության սահմանները» թեմայով: Հավաքին մասնակցելու են տեսական ֆիզիկայի առավել բարդ եւ ֆունդամենտալ բնագավառների՝ դաշտերի քվանտային տեսության եւ լարերի տեսության փորձագետները:

Համաժողովի նախաձեռնողները միջազգային մակարդակի տեսաբան-ֆիզիկոսներ են. Գերմանիայի Ալբերտ Էնշտեյնի համալսարանի առաջատար հետազոտող Շտեֆան Թայսենը եւ Ֆրանսիայի Տեսական ֆիզիկայի ինստիտուտի լարային հետազոտությունների տնօրեն Ռուբեն Մինասյանը:

Հայաստանից համաժողովի կազմակերպիչներն են Ռուբեն Մանվելյանն ու Ռուբիկ Պողոսյանը (Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժին), Արմեն Ներսեսյանն ու Արմեն Սաղաթելյանը (ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիա): Համաժողովն ամբողջությամբ ֆինանսավորում է Ֆոլքսվագենի հիմնադրամի (Volkswagenstiftung) «Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ. Ուշադրություն Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բարձրագույն կրթության եւ գիտության ուղղությամբ» ծրագրի շրջանակում:

Խորհրդակցությանն իրենց մասնակցությունը հաստատել են 20 առաջատար տեսաբան-ֆիզիկոսներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից:

Աշխատանքային խորհրդակցության անցկացման նախաձեռնողը Ռուբեն Մինասյանն է. լարերի տեսության բնագավառում ճանաչված մասնագետ, ծնունդով՝ Երեւանից: Այս նախագիծը նրա առաջին, բայց ոչ վերջին փորձն է՝ Հայաստանի գիտական կյանքի կազմակերպմանը մասնակցության առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ