News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեւամորթ դերասանուհի Դանիել Ուոթսը, ով խաղացել է «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում, օրերս մարմնավաճառության կասկածանքով ձերբակալվել է՝ սեփական ամուսնու հետ համբուրվելու պատճառով:

Լոս Անջելեսի ոստիկանությունը բողոք է ստացել ավտոմեքենայում երիտասարդ սեւամորթ աղջկա եւ սպիտակամորթ տղամարդու «անպարկեշտ պահվածքի» մասին: Դեպքի վայր ժամանակ իրավապահներն առանց երկար բացատրությունների ձեռնաշղթա են հագցրել Դանիել Ուոթսին՝ նրան մարմնավաճառ կարծելով:

Ընդ որում, դերասանուհու եւ նրա ամուսնու խոսքով, իրենք ամբողջությամբ հագնված էին, եւ «անպարկեշտ պահվածքը» միայն համբույրն է եղել: Popcornnews-ի փոխանցմամբ, պարզելով հանգամանքները՝ ոստիկանները շուտով ազատ են արձակել Դանիելին եւ նրա ամուսնուն, սակայն զույգը խորապես վրդովված է անարդարացի մեղադրանքների պատճառով:

«Ոստիկանության մեքենայի հետեւի նստատեղին նստած՝ ես հիշում էի այն բազմաթիվ դեպքերը, երբ ոստիկանները ստորացրել են հորս, չնայած նա օրենքներ չէր խախտում: Ես զգացի նրա ամոթը, նրա զայրույթը եւ իմ սեփական հիասթափությունն աշխարհից, որտեղ ինչ-որ «հեղինակավոր կերպարներ» կարող են վերահսկել իմ գոյությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Դանիելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ